Պատկերացնում եք, թե ի՞նչ կկատարվեր աշխարհի ցանկացած մահմեդական երկրում, երբ այդ երկրի ղեկավարը հանդգներ և նման անհարգալից կերպով արտահայտվեր իրենց մզկիթների վերաբերյալ:
Ամենայն հավանականությամբ, այդ երկրի ազգաբնակչությունը երկրում այնպիսի «կիլդիմ» կսարքեր, որ, թե՛ քաղաքականապես, թե՛ բարոյապես և որոշ տեղերում ինչու՞ ոչ՝ նաև ֆիզիկապես, ղեկավարի «ամենամեծ թիքեն ականջը կմնար»:
Այլ է իրավիճակը մեր, հայերի պարագայում, որովհետև...
… որովհետև, մենք պարապ չենք, եղբայր, մենք ընԴանիք ենք պահում և նման «սուտի-մուտի» հարցերի վրա ծախսելու ժամանակ չունենք:
Ի՞նչ պետություն, ի՞նչ հայրենիք, ի՞նչ եկեղեցի՝ կարևորը ընԴանիքն է... չէ՞, ընԴանիքապաշտ ազգ իմ:
Արգամ ՊՈՂՈՍՅԱՆ